Նախկինների «կրակն» անշեջ պահող Նիկոլ Փաշինյանը մեղքն այլոց վրա բարդելու հարցում անզուգական ֆանտազիա եւ մեծ համառություն է դրսեւորում: Հարցնում են` Ամանորի տոներին հազարավոր բնակիչներ հոսանք չունեին, ակնհայտ է, որ ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելը բացասաբար է ազդել էներգետիկ համակարգի եւ բնակչության էներգապահովման վրա, ասում է` ՀԷՑ-ի նախկին սեփականատերն է մեղավոր: Այն սեփականատերը, որից դեռ 7 ամիս առաջ խլել են ընկերությունը եւ իրենց իբրեւ թե ամենահմուտ «մենեջերին»` Ռոմանոս Պետրոսյանին, կարգել են գլխին: 8 տարի շարունակ «նախկինների» առասպելը հյուսող Փաշինյանը, սակայն, գաղտնի է պահում հայ ժողովրդից, թե որ պահից է սկսվելու իր պատասխանատվության պահը: Որ պահից սկսած են ձախողումների ու տապալումների, երկրում տեղի ունեցող վթարների, Հայաստանի կորուստների համար մեղավոր ճանաչվելու ինքն ու իր թիմը: Իսկ գուցե այդ պահը երբեք էլ չի՞ գալու: Այսպես ասած` 8 տարվա վակուում ենք ունենալու: Իրենց ձախողումների համար պատասխանատու են նախկինները, իսկ հաջորդ իշխանությունների ձախողումների համար պատասխանատվություն կկրեն գործող իշխանությունները: Բայց մենք, որ 30-40 տարի ապրել ենք այս երկրում, չենք հիշում, որ 90-ականների ծանր օրերին Տեր-Պետրոսյանի իշխանությունը գեթ մեկ անգամ իր անհաջողությունները, մութն ու ցուրտը, պակաս-պռատը բացատրեր սովետական իշխանության սխալներով: Կամ` Ռոբերտ Քոչարյանն իր ժամանակ կատարվող նեգատիվ իրադարձությունների մեղքը գցեր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, Սերժ Սարգսյանն էլ արդարանար, թե Ռոբերտ Քոչարյանն է վատ կառավարել: Ես շատ լավ հիշում եմ, որ նախարարի պաշտոնը 10 օր առաջ ստանձնած պաշտոնյան տարեվերջյան հաշվետվություն էր տալիս` ներառելով նաեւ իր նախորդի ժամանակաշրջանը:
Քաղաքականություն
Անպատասխանատուն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են
Մանդատները վերցնելու հետ կապված՝ խորհրդարան անցած ուժերի հայտարարությունից հետո ոչ միայն իշխանական,...
Ինչպես է Վահագն Ալեքսանյանն ապահովելու Յոնջլախցի Վ...
Հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր»...
Ուժեղ Հայաստանից 105 հոգի ինքնաբացարկ է ներկայացրե...
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հ...
«Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջան...
Մեր տեղեկություններով, ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս դիմել է Միացյալ Նահանգների լո...
×
❮
❯