ԱՅՈ- ն կոկորդիլոսի ձու է, պիտի տաքացնենք, որ բազմանան․․․

 ԱՅՈ- ն կոկորդիլոսի ձու է, պիտի տաքացնենք, որ բազմանան․․․

Կոկորդիլոսների մեծ գիտակ Գարիկ Սարսյանը երբ ասում էր, որ կոկորդիլոսը թռչուն է ու լուրջ հանրագիտարանային տվյալներ էր բերում, անգամ թիմակիցները ծիծաղում էին։ Հիմա էլ նույնն է․ երեկ Արարատի մարզից հանրաքվեի գործին քիչ թե շատ տեղյակ մեկի հետ էի զրուցում, առանց հումորի ասում է՝ Գարիկը հանրաքվեից այնքան է տեղյակ, ինչքան կոկորդիլոսներից։ Ինքը չգիտի անգամ, թե ինչի համար պիտի ասենք այո։ Չենք զարմանա, որ ասի ԱՅՈ- ն կոկորդիլոսի ձուն է, պիտի տաքացնենք, սիրենք, փայփայենք, որ բազմանան ու թռչել սովորեն։ Չգիտեմ որ թիվն է,- ծիծաղում է զրուցակիցս, բայց մարդիկ վաղուց դուրս են եկել այն վիճակից, որ ասեն՝ Նիկոլն ԱՅՈ է ասում, մենք էլ մտածելու բան չունենք, հլու- հնազանդ կանենք։ Ոնց որ Գարիկը կոկորդիլոսին թռչուն ասի, մենք էլ առանց մտածելու կոկորդիլոսին կուտ տանք, ասենք թռչուն է՝ կերն էլ կուտը կլինի։

Գարիկը ֆեյսբուքյան իր էջի գլխավոր նկարում արդեն տեղադրել է ԱՅՈ-ի փորձանմուշային ձուն, մյուս գարիկներն արդեն հերթ չեն տա, ապրիլը ձվադրման լավ շրջան է․․․