Վաղը հատուկ ծրագիր ունենք. Իշխան Սաղաթելյան

Վաղը հատուկ ծրագիր ունենք. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ամփոփելիս հայտնեց, որ վաղը փողոցներ ու խաչմերուկներ չեն շրջափակելու:

«Վաղը՝ ժամը 9:30-ին մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, որովհետև այստեղ գործ ունենք անելու: Վաղը հատուկ ծրագիր ունենք: Տարբեր պատճառներից ելնելով դետալները այս պահին չեմ հրապարակելու, բայց մեր անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19:00-ն, որից հետո կլինի հանրահավաք»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ վաղը իրենք ունենալու են թեժ և վճռական օր: