Չունենայինք այս հիմար ինքնաթիռները, որ այդպես էլ օդ չբարձրացան, ունենայինք հակաօդային պաշտպանություն, որը պետք է գնեինք . պատերազմը կհաղթեինք

Չունենայինք այս հիմար ինքնաթիռները, որ այդպես էլ օդ չբարձրացան, ունենայինք հակաօդային պաշտպանություն, որը պետք է գնեինք . պատերազմը կհաղթեինք

«Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը, ինչո՞ւ Ջաբրաիլից մինչեւ Իշխանաձոր Հադրութի թիկունքը մնաց դատարկ, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Էդ ժամանակ ինքը հասկացավ՝ էդ պահին եթե ինքը դադարեցներ, միեւնույն է, պիտի մենք իր հրաժարականը պահանջեինք։ Ամեն անգամ պատրանքներով ապրելով, թե պիտի բեկում մտցնի, որպեսզի իշխանությունը պահի, թույլ տվեցին ամենակոպտագույն սխալները»։

Քիչ առաջ Ազատության հրապարակում վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։

«Չունենայինք այս հիմար ինքնաթիռները, որ այդպես էլ օդ չբարձրացան, ունենայինք հակաօդային պաշտպանություն, որը պետք է գնեինք, պատերազմը կհաղթեինք։ Ամենածանր հարձակումների ժամանակ մենք ընդամենը մի քանի դիրք ենք հանձնել»,- նշեց նա։