Էյնշտեյնի նամակը վաճառվել է մոտ 4 միլիոն դոլարով
Աշխարհահռչակ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի նամակն՝ ուղղված ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին աճուրդային եղանակով վաճառվել է մոտ 4 միլիոն դոլարով։ Նամակում ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրը նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Ռուզվելտին, որ Գերմանիան կարող է ստեղծել միջուկային զենք։ Նամակը գնահատվել է 4-6 միլիոն դոլար։ Աճուրդը կազմակերպվել ու իրականացվել է Christie's աճուրդային տունը։ Նամակը թվագրված է 1939 թվականի օգոստոսի 2-ով։ Այն մեքենագիր է։ Կազմվել է երկու օրինակից։
Տեքստը թելադրել է Էյնշտեյնը գերմաներեն լեզվով, որից հետո այն թարգմանվել է անգլերենի նրա աշակերտ, հունգարացի ֆիզիկոս Լեո Սիլարդի կողմից։ Սիլարդը, հիշեցնենք, որ իր գործընկերներ Յուջին Վիգների եւ Էդվարդ Թելերի հետ դիմել է Էյնշտեյնին, խնդրելով, որպեսզի վերջինս ֆաշիստական Գերմանիայի միջուկային նկրտումների եւ դրանց ներկայացրած վտանգների մասին նախազգուշացնի ամերիկյան վարչակազմին։ Նամակի առաջին տարբերակը 45 թվականից պահվում է թանգարանում։ Երկրորդ տարբերակը, որն ավելի կարճ էր, գտնվում էր Miscrosoft-ի համահիմնադիր Պոլ Ալենի մասնավոր կոլեկցիայում, որն էլ վաճառվել է աճուրդով։
Կարծիքներ