Ինձ հարց եմ տվել՝ արդյո՞ք կվերադառնայինք Հայաստան, եթե հայրս լիներ, արդյո՞ք կզբաղվեի ֆուտբոլով, թե՞ ոչ

Ինձ հարց եմ տվել՝ արդյո՞ք կվերադառնայինք Հայաստան, եթե հայրս լիներ, արդյո՞ք կզբաղվեի ֆուտբոլով, թե՞ ոչ

Միշտ ինձ հարց եմ տվել՝ եթե հայրս լիներ, ապա արդյո՞ք մենք Ֆրանսիայից կվերադառնայինք Հայաստան ու արդյո՞ք ես կխաղայի ֆուտբոլ, թե ոչ։ Իրականում սա առաջին հարցն է, որը ես ինքս ինձ տալիս եմ, որովհետև նրա հիվանդությունից հետո մենք վերադարձանք Հայաստան, իսկ հորս մահից հետո ես սկսեցի ֆուտբոլով զբաղվել։ Profootball-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Եթե ես այն ժամանակ խաղայի, վստահ եմ, որ հայրս իր խորհուրդներով ինձ անպայման կօգներ։ Իմ առաջին քննադատն ու լավ խոսք ասողը հենց հայրս կլիներ, ես այսպես եմ կարծում»,- ասել է Մխիթարյանը։

Հարցին, թե 3 տարեկան որդին ապագայում ինչով է զբաղվելու, արդյոք շարունակելու է պապի ու հոր ճանապարհը, Մխիթարյանը արձագանքել է․ «Առաջին հերթին ես կուզեմ, որ որդիս լավ մարդ դառնա, դաստիարակված մարդ։ Հետո միայն կարելի է մտածել, թե ինչով կարող է զբաղվել։ Իհարկե ես շատ կուզենամ, որ որդիս ևս ֆուտբոլային ճանապարհը ընտրի, սակայն ամեն ինչ կախված է լինելու հենց նրանից։ Թեպետ երբ հետևում եմ նրան, հասկանում եմ , որ ֆուտբոլի նկատմաբ իրոք մեծ սեր ունի։ Բայց պետք չէ մոռանալ, որ ամեն տարիք ունի իր առանձնահատկությունը ու վստահ իհարկե չենք կարող ասել՝ արյդոք կշարունակի հետաքրքրվել ֆուտբոլով, թե ոչ։ Ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ տղաս իմ ու հորս ճանապարհը բռնի»։

Վերնագիր՝