Նորվեգիան կանդամակցի՞ ԵՄ-ին․ հարցախույզ

Նորվեգիան կանդամակցի՞ ԵՄ-ին․ հարցախույզ

Նորվեգիայում նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կողմնակից են ԵՄ անդամակցությանը։ Համաձայն իրականացված սոցհարցումների, եթե Նորվեգիայում վերստին հանրաքվե իրականացվի ԵՄ անդամակցության հարցով, ապա կողմ կքվեարկի բնակչության միայն 30 տոկոսը, եւ դա 5 տոկոսով ավելի քիչ է, քան անցյալ տարվա ցուցանիշը։ Համաձայն սոցհարցման Նորվեգիայի բնակիչների 56 տոկոսը հանդես են գալիս ԵՄ անդամակցության դեմ, իսկ եւս 14 տոկոսը դեռ չի կողմնորոշվել կողմ է, թե՝ դեմ։ Հիշեցնենք, որ Նորվեգիան երկու անգամ իրականացրել է հանրաքվե ԵՄ անդամակցության հարցով։ Վերջին անգամը եղել է 94 թվականին։ Երկու դեպքում էլ բնակչության մեծ մասը եղել է դեմ։

Այնուհանդերձ, Նորվեգիան հանդիսանում է Եվրոպական ազատ առեւտրի ընկերակցության կազմակերպության անդամ եւ Եվրոպական տնտեսական գոտու անդամ։