Մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն, բայց մեր գլխին նստել չեն կարող. Արմեն Աշոտյան

Մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն, բայց մեր գլխին նստել չեն կարող. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանն, անխոս, շատ ունիկալ զբոսաշրջային ուղղություն է, իսկ մենք, հայերս, շատ հյուրընկալ եւ տաք ժողովուրդ։ Մենք ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, որոնք եւ ավելի լավ կճանաչեն մեզ, եւ կնպաստեն մեր երկրի տնտեսական զարգացմանը։

Սակայն կարծում եմ, որ տուրիզմը ցարգացնելու եւ առավել միջազգայնացնելու հարցում պետք է չմոռանանք նաեւ արժանապատվության մասին։

Մեր ավանդական ջերմությունն ու ընկերասիրությունը չպետք է դառնա ամենաթողություն եւ աչքկապոցի։

Հռոմում, Բարսելոնայում, Փարիզում եւ Բեռլինում տուրիստը պարտավոր է հարգել տեղային կարգուկանոնը, օրենքներն ու ավանդույթները։

Մեզ մոտ գիշերվա կեսին գոռգռացող, շենքերի բակում բարձր խոսացող, փողոցներում ալկոհոլի ացդեցության տակ շորորող ու ոչ նորմատիվ բառապաշար օգտագործող տուրիստներին պետք է բարեկրթորեն սանձել։

Մենք հյուրասեր ենք, բայց ոչ անողնաշար։ Մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն, բայց մեր գլխին նստել չեն կարող»։