Նեյմարի հայրն ասել է` երբ կվերադառնա որդին

Նեյմարի հայրն ասել է` երբ կվերադառնա որդին

Կատարում շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը ևս շուտով կմոտենա ավարտին, որից հետո պարզ է դառնալու, թե ի վերջո որ հավաքականներն են ապահովել իրենց տեղերը 1/8 եզրափակչում։

Ինչպես հայտնի է, Բրազիլիայի հավաքականի առաջատարներից Նեյմարը խմբային փուլի առաջին խաղում վնասվածք էր ստացել ու մինչև հիմա հայտնի չէ, թե երբ է ապաքինվելու բրազիլացի աստղը: Պարզ է , որ նա բաց է թողնելու նաև այսօր կայանալիք Կամերունի դեմ հանդիպումը: Ֆուտբոլիստի հայրը լրագրողներին ասել է , որ իր կարծիքով որդին հնարավորություն կունենա վերադառնալ միայն եզրափակչին, իհարկե եթե Բրազիլիային հաջողվի այդքան ճանապարհ անցնել: