Երբ Հայաստան եմ գալիս, առաջին բանը, որ նկատում եմ, սա է

Թերեզա Մխիթարյանի գրառումը․
«Ամեն անգամ, երբ Հայաստան եմ գալիս, առաջին բանը, որ նկատում եմ օդանավից սկսած, մարդկանց բարությունն է:
Արդեն 72 ժամ Հայաստանում եմ։ Նոր ծանոթացած կինը հարցնում է.
- Իսկ Ձեզ դիմավորող կա՞, կարո՞ղ ա պետք լինի տանել ինչ-որ տեղ:
Մտածում եմ՝ էսքան ճանապարհորդում եմ, որտե՞ղ կա էսպիսի բան:
Հետո աշխարհու՞մ էլ որտեղ են գիշերվա կեսին 5-6 հոգով գալիս դիմավորելու, չեն քնում, ժպտում են ու հետն էլ ուրախ են:
Անծանոթ կամ նոր ծանոթացած մարդու տուն ես գնում, սեղան են գցում, հյուրասիրում են, ոնց որ հազար տարվա հարազատ լինես:
Կամ էլ հայերից բացի չգիտեմ՝ էլ ինչ ազգ կա, որ իր սենյակը տա հյուրին, ինքն էլ գնա, ասենք, հյուրասենյակում քնի:
Ու լիքը օրինակներ կան:
Մարդիկ պատրաստ են իրար համար տարբեր բաներ անել՝ իրենց նեղություն տալով:
Էնքան սիրով են դա անում, որ նույնիսկ նեղություն չեն համարում:
Սա նկատում եմ, որովհետև շատ զարգացած և հարուստ երկրներում մարդիկ գնալով այլևս չեն ուզում իրար համար հենց էնպես որևէ բան անել:
Էդպես է ընդհանրապես. ինչքան նյութը շատ է, էդքան մարդկությունը քչանում է:
Գյուղերի մարդկանց ամենաշատն եմ սիրում, որովհետև ամենաշատն են պատրաստ անել դիմացինի համար, ամենամարդկայինն են:
Շատ ուրախ եմ այս լույսի ու բարության համար և կուզեմ, որ սա շատանա, որովհետև որտեղ կա անշահախնդիր բարություն, այնտեղ կա Աստված, որտեղ կա Աստված, այնտեղ սիրտդ ուրախ է» :
Կարծիքներ