Հայաստանը՝ միջուկային երկիր

Հայաստանը՝ միջուկային երկիր

Ասված է՝ չկա չարիք առանց բարիք։

Հիմա շատերն են արդեն գիտակցում, վերագիտակցում, բազմագիտակցում, որ Հայաստանը ապրում է թշնամի միջավայրում, թերևս կենսաբանորեն թշնամի միջավայրում, որն սպառնում է խժռել ու ոչնչացնել մեզ։

Ոմանք առաջարկում են համակերպվել այդ միջավայրի թելադրած պայմաններին, ինչը նշանակում է հանձնվել և ապավինել դրա ողորմածությանը, ինչն էլ ամենամեծ ինքնախաբեությունն է և ի վերջո նշանակում է ոչնչանալ կամ քարշ տալ ողորմելի գոյություն։ Որովհետև սա տեսակների պայքար է։

Ոմանք առաջարկում են ստեղծել ուժեղ Հայաստան և դիմագրավել այդ թշնամի միջավայրին։ Եվ սա է միակ ճշմարիտ ճանապարհը։

Իսկ ինչո՞ւ այդ՝ ուժեղանալու անհրաժեշտության գիտակցումից ծնված կենսագործունեությունը չտանել Հայաստանը միջուկային երկիր դարձնելու ճանապարհով և ստեղծել միջուկային զենք։

Կարծում եք անհնա՞ր է, ցնո՞րք, ֆանտաստիկայի ժանրից բխող զառանցա՞նք։
Ո՛չ։ Կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել հօգուտ այդ հնարավորության և խիստ շահեկան հետևանքների առավել բազում օրինակներ նույնպես բերել։ Իսկ ընթացքը, պարզ է, կլինի երկրի զարգացումը և գերզարգացումը բոլոր բնագավառներում։   
Անելանելի թվացող իրավիճակները երբեմն անհավանական թվացող ելքեր են հուշում։ Իսկ սրանք ի վերջո հանգեցնում են մի քանի քայլից բաղկացած կամ բազմաքայլ, բայց պարզ բանաձևի և դրա կենսագործման։
Մտածե՞նք այս մասին։

Հակոբ Սողոմոնյան