ՀՀԿ-ն Չարենցավանում սպորտային մեծ միջոցառում կանցկացնի

ՀՀԿ-ն Չարենցավանում սպորտային մեծ միջոցառում կանցկացնի

ՀՀԿ Չարենցավանի շրջանային կառույցը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվա առթիվ ՀՀԿ Չարենցավանի շրջանային կառույցը Armenian Power մարզական ակումբի հետ համատեղ կազմակերպում է Չարենցավանում նախադեպը չունեցող մարզական միջոցառում` WMMAKL վարկածով գոտիների մենամարտեր: Միջոցառումը կանցկացվի Չարենցավանի քաղաքային զբոսայգում:

Լինելու է նաև շոու ծրագիր` ճանաչված երգիչ երգչուհիների մասնակցությամբ: Մուտքն ազատ է: ՀՀԿ Չարենցավանի շրջանային կառույցի ղեկավար Հովհաննես Օհանյանը մեզ ասաց, որ իրենք արդեն իրազեկել են Չարենցավանի ոստիկանությանն ու քաղաքային իշխանությանը. «Հուսով եմ, որ խոչընդոտներ, խնդիրներ չեմ առաջանա, մենք էլ մեր կողմից կպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները: Ուզում եմ հատուկ շեշտել, որ անկախ ամեն ինչից` Անկախության օրը Չարենցավանում իր տեսակով աննախադեպ ու գեղեցիկ միջոցառում է լինելու, կլինեն հյուրեր Երևանից, թե ովքեր, փակագծերը այս պահին չեմ ուզում բացել, և ես հույս ունեմ, որ Չարենցավանի քաղաքապետարանն ու ոստիկանությունն էլ իրենց հերթին կաջակցեն, որ ամեն ինչ անցնի բարձր մակարդակով»,-ասաց Հովհաննես Օհանյանը: