ՔՊ-ի եւ «Հանրապետության» միջեւ տարաձայնություններ կան. ընդդիմադիրներ

ՔՊ-ի եւ «Հանրապետության» միջեւ տարաձայնություններ կան. ընդդիմադիրներ

Քիչ առաջ Երեւանի ավագանու նիստին աննախադեպ քվեարկություն տեղի ունեցավ։ Իշխանության` աղբանահանության եւ սանմաքրման հիմնարկում 12 հաստիք ավելացնելու նախագիծը չընդունվեց, քվորում չկար։

Իշխանության նախագծերին մշտապես կողմ քվեարկող «Հանրապետության» անդամներն, ըստ «Մայր Հայաստանի» անդամների՝ չեն մասնակցել քվեարկությանը։

31 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը ոչ ընդունվեց, ոչ մերժվեց։ Քաղաքապետ Ավինյանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում։

«Մայր Հայաստանից» Գևորգ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց` «Հանրապետության» եւ ՔՊ-ի միջև խորը ճգնաժամ կա, որը սկիզբ է առել Գյումրու ընտրություններից։

Մանրամասն՝ տեսանյութում