Քաղաքապետարանի աշխատակիցներին զոռով հանրահավաք են տանում

Քաղաքապետարանի աշխատակիցներին զոռով հանրահավաք են տանում

Մեր տեղեկություններով՝ այս պահին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հարկադրաբար տանում են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, Փաշինյանը ժամը 4-ին ելույթ է ունենալու։

Այս տեղեկությանը արձագանքում են նաև ավագանու ընդդիմադիր անդամները, օրինակ Դավիթ Խաժակյանը գրել է․ «Քաղաքապետարնի և թաղապետարանների, հատկապես թաղապետարանների որևէ պաշտոնյայի փորձ՝ հարկադրել աշխատակիցներին գնալ հրապարակ, անհետևանք չի՛ մնալու»;