Շվեդիան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե իր տարաձայնությունները չկարգավորի Թուրքիայի հետ․թուրք բարձրաստիճան պաշտոնյա

Շվեդիան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե իր տարաձայնությունները չկարգավորի Թուրքիայի հետ․թուրք բարձրաստիճան պաշտոնյա

Թուրքիայի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեդդին Ալթունը շվեդական Expressen պարբերականում հրապարակված իր հոդվածում գրել է, որ Շվեդիան չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ չի կարգավորել իր խնդիրները Թուրքիայի հետ։

Թուրքիայի համար Շվեդիայի հետ հարաբերություններում հիմնական խնդիր է հանդիսանում «Քրդական բանվորական կուսակցությունը», որին Անկարայում համարում են ահաբեկչական կառույց, եւ որին շվեդական կողմը ակտիվ աջակցություն է ցուցաբերում։ Ալթունը նշել է, որ օրինակ շվեդների համար տհաճ կլիներ, անշուշտ, եթե օրինակ Անկարան ապաստան տրամադրեր Ստորտորգեթեի ահաբեկչության մեղավորներին։ «Եթե Շվեդիան ուզում է, որ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը իրեն պաշտպանի, ապա պետք է ընդունի այն փաստը, որ չի կարողանա անդամակցել դաշինքին այնքան ժամանակ, քանի դեռ իր երկկողմ տարաձայնությունները չի կարգավորել Անկարայի հետ»,- ասված է Ալթունի հոդվածում։