ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն ԼՂ հարցով գաղտնի բանակցել են Ստամբուլում․ Politico

ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն ԼՂ հարցով գաղտնի բանակցել են Ստամբուլում․ Politico

ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ստամբուլում գաղտնի բանակցություններ են վարել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ նախքան տարածաշրջանում Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկը, հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին։  Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես հրապարակմանը պատմել է բարձրաստիճան դիվանագետը, բանակցողները ցանկացել են «ճնշել Բաքվին՝ դադարեցնելու Ղարաբաղի իննամսյա շրջափակումը և միջանցք բացելու Հայաստանից մարդասիրական օգնությամբ շարասյունների համար»։

«Ըստ աղբյուրի, հանդիպմանը քննարկվել է «ինչպես շարժել արգելափակված բեռնատարները», - նշում է հրատարակությունը։

Ըստ Politico-ի՝ հանդիպմանը ԱՄՆ-ը ներկայացրել է Կովկասում բանակցությունների գծով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն, Եվրամիությունը՝ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների գծով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Իգոր Խովաևին է ուղարկել։ .

Հրապարակման մեջ նշվում է, որ Կլաարը վերջին տարիներին փորձել է պահպանել կապերը ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի եւ Իգոր Խովաեւի հետ։ ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել այս գաղտնի հանդիպումը, հայտարարելով միայն, որ մասնավոր դիվանագիտական քննարկումները մեկնաբանության ենթակա չեն։ Պարբերական ամերիկյան աղբյուրը պարզաբանել է, որ քննարկումը տեղի է ունեցել այն պատճառով, որ Արեւմուտքում հասկանում են, որ իրավիճակը ռեգիոնում նախկինի նման դեռ վերահսկում է Կրեմլը։ Արեւմուտքում կարեւորել են այս հարցով ռուսների հետ աշխատանքը, հատկապես, որ Արեւմուտքը ներկայումս բավականին վտանգավոր քաղաքական պահ է ապրում։