Խորհրդարանում ընթացավ «Հռոմեական ստատուտ» կոչվող կրկեսի բեմադրությունը 

Խորհրդարանում ընթացավ «Հռոմեական ստատուտ» կոչվող կրկեսի բեմադրությունը 

Այն, որ այս գործընթացն ունի բացառապես աշխարհաքաղաքական հիմք և իր մեջ կրում է հակառուսական ու հակաիրանական ենթատեքստ, դա արդեն վաղուց պարզ ու հասկանալի է։ Սակայն ապշեցնում է իշխանության ցինիկ հիմնավորումը, որը ստում է՝ պնդելով, թե «հռոմեական կանոնադրության» վավերացումը նպատակ ունի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել հայերի դեմ հանցագործությունների համար։ 
Եվ ահա թե ինչու:

Փաշինյանական իշխանությունը հենց հիմա թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործների նկատմամբ միջազգային քրեական հետապնդման լայն գործիքակազմ ունի՝ սկսած Ինտերպոլի կողմից նախատեսված մեխանիզմներից, վերջացրած տարբեր երկրների հետ հանցագործների ձերբակալման և արտահանձնման հարցում փոխադարձ իրավական օգնության մասին երկկողմ պայմանագրերով։ 

Ինչո՞ւ փաշինյանական իշխանությունը չի օգտագործում այդ գործիքները։

Ինչո՞ւ փաշինյանական իշխանությունը ռազմական հանցագործ չի հայտարարում Ալիևին կամ Էրդողանին:

Ինչու՞ որևէ մեխանիզմ գործի չի դրվել թուրք-ադրբեջանական հանցագործներին քրեական հետապնդման ենթարկելու համար։

Ավելին՝ փաշինյանական իշխանությունն ակտիվորեն շփվում է ռազմական հանցագործներ Ալիևի և Էրդողանի հետ։ 
Իսկ հոկտեմբերի 5-ին Փաշինյանը նախատեսում է հանդիպում ռազմական հանցագործ Ալիևի հետ, որին, իբր, հռոմեական ստատուտի միջոցով պատրաստվում է պատասխանատվության ենթարկել։ 

Ամեն ինչ այնքան նողկալի է, որ արդեն ուղղակի խոսքեր չկան մեկնաբանելու։

Քաջություն ունեցեք ընդունելու, որ Հռոմեական կանոնադրությունը փաշինյանական իշխանությունների վասալային երդումն է տարածաշրջանում Արևմուտքի և Թուրքիայի շահերը սպասարկելու գործում։

Արման Աբովյան