Իսրայելը ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի հետախուզության հիմնական դեմքերին 

Իսրայելը ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի հետախուզության հիմնական դեմքերին 

Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է «ՀԱՄԱՍ» խմբավորման հետախուզության հիմնական դեմքերին, ներառյալ ռազմական հետախուզության բաժանմունքի ղեկավարին եւ նրա տեղակալին։

«Մեր կործանիչները ոչնչացրել են «ՀԱՄԱՍ»-ի հետախուզության հիմնական դեմքերին, այդ թվում նաեւ ռազմական հետախուզության ղեկավար Հասան Քաոջիին եւ նրա տեղակալ Վալի Իսսուին, ով ղեկավարում է հակահետախուզությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ լարվածությունը իսրայելա-պաղեստինյան ճակատում շարունակվում է։ Երեկ հրթիռակոծվել էր Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվը։