Քրեական պատասխանատվություն կնախատեսվի բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար

Քրեական պատասխանատվություն կնախատեսվի բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքը՝ քրեական պատասխանատվություն կնախատեսվի անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները:

Քննարկվող հանցակազմը նախատեսելու դեպքում անձանց կյանքի և առողջության,  անձնական ազատության, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության պաշտպանության և հանցագործությունների կանխարգելման համար կստեղծվի հավելյալ քրեաիրավական երաշխիք: