Հայաստանի 45 դպրոցում կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ

Հայաստանի 45 դպրոցում կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ

Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանակավոր ներգաղթյալներ են ժամանել Հայաստան, որոնց հետ կան նաեւ դպրոցահասարկ երեխաներ։ Մեզ հետաքրքրեց, թե ինչպես են կազմակերպվում այդ երեխաների ուսումնառության հարցերը, ունե՞նք արդյոք ռուսական դպրոցներ, դասարաններ, որտեղ նրանք կարող են շարունակել իրենց կրթությունը։ Մեզ ասացին, որ Երևանի թիվ 7, 20, 35, 69, 77, 78, 106, 124, 132, 138, 164 դպրոցներում կան ռուսերեն ուսուցմամբ դասարաններ, որտեղ էլ կազմակերպվում է Ռուսաստանից ժամանած երեխաների ուսումնառությունը:

Հատկապես ՌԴ քաղաքացիություն ունեցողների թիվն ամեն օր Հայաստանում աճում է: Ռուսաստանից ժամանած ընտանիքները փորձում են իրենց կյանքն ու առօրյան կառուցել այստեղ: Մենք ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս է օտարերկրյա քաղաքացիների, հատկապես Ռուսաստանից ժամանածների, կրթության հարցը լուծվում, ի՞նչ խնդիրներ են առաջանում այդ ճանապարհին և վերջապես քանի՞ օտարերկյա քաղաքացի է իրենց դիմել կրություն ստանալու համար: Նախարարությունից մեզ հայտնեցին, որ ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ներհոսքով պայմանավորված, ՌԴ քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման նպատակով՝ ներկայումս քննարկվում է «Գազպրոմ սպորտային-կրթական համալիր» ոչ պետական դպրոցի հիմքի վրա ուսումնական նոր հաստատություն ստեղծելու հարցը՝ ՌԴ հանրակրթության չափորոշիչների համաձայն (11-ամյա ռուսալեզու կրթությամբ՝ նախատեսված ՌԴ քաղաքացիների համար):  Նախարարությունից մեզ հետ զրույցում նշեցին հետևյալը․

«Երևանում և մարզերում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող 45 դպրոցներ, որոնց ցանկը ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հրապարակված է՝ ՀՀ օրենսդրության պահանջները սահմանում են, որ նման դասարաններում կարող են սովորել միայն այն աշակերտները, որոնց ծնողներից առնվազն մեկն այլ երկրի քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ կամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողների դեպքում երեխան կարող է սովորել ոչ հայկական ուսուցմամբ դասարանում, եթե հինգ տարի անընդմեջ սովորել է այլ երկրում։ Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ ՀՀ դպրոցների ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորում են օտարերկրյա քաղաքացիություն ունեցող 518 երեխա: Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկվում է հայ-չինական դպրոցի մոդելի կիրառմամբ հայ-ռուսական ուսումնական հաստատությունների ստեղծման հնարավորությունը, որն ամբողջությամբ համահունչ է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների հայերենով կրթությունը՝ օտար լեզվի խորացված ուսումնառությամբ»։

Հայաստանի Հանրապետության ռուսերեն լեզվով ուսուցմամբ դպրոցների ցուցակ

ք. Երեւան
1. Վ.Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց
2. Ա.Պուշկինի անվան N 8 հիմնական դպրոց /+ասորերենի/
3. Ա.Չեխովի անվան N 55 հիմնական դպրոց
4. Ա. Մարգարյանի անվան N 29 ավագ դպրոց /+ասորերենի/
5. Տ. Շեւչենկոյի անվան N 42 ավագ դպրոց
Էրեբունի համայնք
6. Ն.Գոգոլի անվան N 35 հիմնական դպրոց
7. Բ.Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց Նորք Նորք համայնք
8. Ս.Սաֆարյանի անվան N 164 հիմնական դպրոց
9. Թաթուլ Կրպեյանի անվ. N 62 ավագ դպրոց Շենգավիթ համայնք
10. Ա.Սախարովի անվան N 69 հիմնական դպրոց
11. N 97 ավագ դպրոց Աջափնյակ համայնք
12. Ալ. Բլոկի անվավ N 122 հիմնական դպրոց
13. N 109 ավագ դպրոց Դավթաշեն վարչական համայնք
14. Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց
Ավան համայնք
15. Ներսես Մեծի անվան N 124 հիմնական դպրոց Քանաքեռ-Զեյթուն համայնք

16. Ռ. Աբաջանի անվ. N 147 հիմնական դպրոց
Արաբկիր համայնք
17. Ռ.Միրոյանի անվան N 77 հիմնական դպրոց 18. Հ.Իսակովի անվան N 132 հիմնական դպրոց 19. Մ.Քաջունու անվ. N 54 ավագ դպրոց
Մալաթիա-Սեբաստիա համայնք
20.Գ.Մահարու անվան N 176 հիմնական դպրոց 21. Ս.Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոց
ՄԱՐԶԵՐ
ՀՀ Արարատի մարզ
22. գյուղ Վերին Դվինի միջն./դպրոց 23. գյուղ Դիմիտրովի միջն./դպրոց 24. Արտաշատի ավագ դպրոց
ՀՀ Արմավիրի մարզ
25. Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոց 26.Արմավիրի N 4 ավագ դպրոց
27. Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան N 9 հիմնական դպրոց 28.Վաղարշապատի Մ.Գորկու անվան N 5 ավագ դպրոց
ՀՀ Գեղարքունիքի մարզ
29. Սեւանի Վ.Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոց 30. Սեւանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց
ՀՀ Լոռու մարզ
31. Վանաձորի Ա.Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոց 32. գյուղ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոց
33. գյուղ Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց

34.Վանաձորի Ա.Գրիբոյեդովի անվան N 11 ավագ դպրոց 35. Տաշիրի ավագ դպրոց
ՀՀ Տավուշի մարզ
36. Դիլիջանի N 2 հիմնական դպրոց 37. Դիլիջանի ավագ դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ
38. Հրազդան Հ.Խարոնյանի անվան N 12 հիմնական դպրոց
39. Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց
40. գյուղ Արզնիի միջն. դպրոց /ասորերենի ուսումնասիրությամբ/ 41. Հրազդան N 10 ավագ դպրոց
42. Աբովյանի N 4 ավագ դպրոց
ՀՀ Շիրակի մարզ
43. Գյումրու N 7 հիմնական դպրոց
44.Գյումրու N 23 հիմնական դպրոց
45. Գյումրու N 2 ավագ դպրոց 5-12-րդ դասարաններ