Նուլանդը Բայդենի կաբինետում կզբաղեցնի Պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը

Նուլանդը Բայդենի կաբինետում կզբաղեցնի Պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը

ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը առաջարկել է Վիկտորյա Նուլանդին զբաղեցնել ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը։ Միաժամանակ, Բայդենն առաջարկել է Պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնել Վենդի Շերմանին։ Բայդենի անցումային թիմի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն էլ՝ Բոննի Ջենկինսին առաջարկվել է զբաղեցնել սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով Պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։

Ինչպես շատ պաշտոնյաներ, որոնք ներկայացված են լինելու Բայդենի կաբինետում, վերջիններս նույնպես աշխատել են Օբամայի նախագահության ժամանակ՝ այն ժամանակվա վարչակազմում։ Ընդ որում, Նուլանդը որ ավելի քան 30 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունի, զբաղվել է Օբամայի կաբինետում Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով, իսկ Շերմանը՝ Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրի հարցերով։