Ռեկտորին ընտրում են փակ դռների հետևում

Ռեկտորին ընտրում են փակ դռների հետևում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այժմ տեղի է ունենում համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար հայտ է ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ռեկտորի ընտրությունը վերապահված է համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։

Ընտրությունը, սակայն, անց է կացվում փակ դռների հետևում, որը հսկում են և թույլ չեն տալիս լրագրողներին ներս մտնել ու լուսաբանել ընթացքը` հղում անելով բուհի կանոնադրությանը:

Ի դեպ, երեկ ուսանողական խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ վրիպակ կա խորհրդի կազմում ուսանողների կողմից ընտրված անդամներից մեկի ազգանվան մեջ, որը մինչ այս պահը չի շտկվել եւ կարող է ստեղծել խոչընդոտ ուսանողի մասնակցության համար ընտրություններին:

Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց պրոռեկտոր Սահակ Մանուկյանը, վրիպակը շտկվել է և ուսանողը այժմ ևս մասնակցում է ընտրությանը: