Մեգան Մարքլը դարձել է ամենաճանաչված մարդը Բրիտանիայում

Մեգան Մարքլը դարձել է ամենաճանաչված մարդը Բրիտանիայում

Բրիտանական Talter-ի վարկածի համաձայն, Մեգան Մարքլը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված մարդկանցից մեկը՝ գլխավորելով ճանաչվածների ցանկը։ Ցանկում են նաեւ քաղաքական գործիչ Ջոն Բերքոուն եւ դերասանուհի Ջերի Հոլը։ Այս մասին հայտնում է KR24.com.ua-ն։ Նախկին դերասանուհին կարողացել է սովորել ապրել թագավորական ընտանիքում, ինչը առաջացրել է հանրության դրական վերաբերմունքը նրա հանդեպ։ Պարբերականը գրում է, որ Մարքլը այն մարդն է, ով փորձում է թագավորական ընտանիքը տեղափոխել քսանմեկերորդ դար։ Միաժամանակ նաեւ հրապարակման մեջ նշվում է, որ այնպես չէ, որ Մեգանը պարզապես տձեւ բադիկից դարձել է արքայադուստր։ Նա լավ ընտանիքից է, լավ կրթություն է ստացել, հայրն էլ հայտնի ու հարգված մարդ է եղել։