Եթե Գևորգյան Գեղամը պետք է աշխատանքի գա, ապա ի՞նչ դիմումի մասին է խոսքը

Եթե Գևորգյան Գեղամը պետք է աշխատանքի գա, ապա ի՞նչ դիմումի մասին է խոսքը

Պարզվում է, որ մեր երկրում գործում են երեք հիմնական ուժեր` օրենքի, իրավունքի և ավանդույթի ուժերը: Եվ քանի որ օրենքի ուժին բոլորս ծանոթ էինք, իրավունքի ուժին աստիճանաբար ծանոթանում ենք Փաշինյան Նիկոլի իշխանության օրոք, ապա փորձեմ ներկայացնել ասպարեզ նոր մտնող ավանդույթի ուժը:

Ուրեմն, ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամը ( լիազորությունները դադարեցված են դատարանի վճռով ) աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն ասում է, որ աշխատանքը չի թողնելու մինչև նոր ռեկտորի ընտրվելը: Անհասկանալի է, թե այդ դեպքում ինչ է նշանակում «ազատվել աշխատանքից»: Եթե Գևորգյան Գեղամը պետք է աշխատանքի գա, հրամաններ և այլ իրավական ակտեր ստորագրի, աշխատավարձ ստանա մինչև նոր ռեկտորի ընտրության պահը, ապա ի՞նչ դիմումի մասին է խոսքը: 

Երկար մտածելուց հետո հասկացա, որ նկարագրածս դեպքը օրենքի ուժի հետ կապ չունի: Թույլ է նաև դրա կապն իրավունքի ուժի հետ, քանզի իրավունքի ուժի կիրառման առաքելությունը պատկանում է բացառապես օրվա բարձրագույն իշխանությանը: Դե ի՞նչ: Մնում է փաստել, որ Մայր բուհում ծնունդ է առել մի նոր ուժ` ավանդույթի ուժ: Իսկ ինչու՞ է այն կոչվում ավանդույթի ուժ: Որովհետև խաբեությունը ամենահին ավանդույթներից մեկն է:

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից