Նոր ռեկորդ․ ՔՊ-ականը 18 տարի մնացել է առաջին կուրսում

Փաշինյանն ասում էր, որ յոթ տարի մնացել է առաջին դասարանում։ Հանրությունը դա հասկացավ․ յոթ տարվա մեջ ինքը չի աճել, ոչինչ չի սովորել, նույն խելքին է մնացել։ ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը որոշեց ռեկորդ սահմանել ու ասել, որ ինքը 18 տարի մնացել է նույն կուրսում․
«Ես 17 տարեկան էի, ուզում էի գնալ ջահերով երթին մասնակցեի: Երբ հրապարակում դրոշը վառեցին, ես թողեցի հետ գնացի, որովհետև իմ կարծիքով դա թուլության նշանը, ոչ թե ուժի: Որովհետև եթե դու հարց ունես այդ երկրի հետ, փորձի որևէ կերպ այդ հարցը կարգավորել, դրոշ այրելը շատ տհաճ է»։ 35 տարեկան է այս մարդաբանը։ Մարդաբանության ֆակուլտետն է ավարտել։ 18 տարի մնացել է նույն կուրսում։
ՔՊ-ական պատգամավորներից որը խոսում է, համոզված եղեք, որ պորտը դրսերում են կտրել, դրսերում են մարդ սարքել։ Նախկին լրագրողը խոսում է թուլության նշանից, բայց իր ամբողջ տեքստից թուլություն, անկամություն է ծորում։ Ուժը ՔՊ-ն ու ինքը ունի, որ Արցախը հանձնեց, դատարկեց։ Ուժը իր իշխանությունն ունի, որ այս փոքր ազգի ոսկե գենոֆոնդը գլխատեց,, մեր հաղթանակները հանձնեց։ Ուժը իրենցն է, որ Հայաստանի ծերից բռնած՝ հանձնում ու պատել են ադրբեջանական դրոշներով։ Ուժը իր իշխանությունն ունի, որ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ է դնում ու ողջ աշխարհը խնդացնում մեզ վրա։ Իրենք ուժեղ են, որովհետև այն, ինչ ազգային է, ուրանում են՝ պատմությունը, եկեղեցին, մեր գոյությունն անգամ։ Ուժը սրանց կարծիքով այն է, երբ մեկուկես հայ ցեղասպանում են ու շարունակում ցեղասպանությունը Արցախում, բայց երկրի ղեկավար կոչեցյալը Էրդողանին գայթակղիչ ժպիտներ է պարգևում։ Ուժը հլու գլխատվելն է, երբ քեզ անպատվում, դրոշդ գցում են ոտքերի տակ, դու համբուրում ես անպատվողի ձեռքը․․․
Ու զարմանալին գիտե՞ք որն է, որ այս մարդաբանը 2014-2015թթ.՝ «Change.org» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատուն է եղել։ Մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին: Էլի պոչը Թուրքիա է տանում․․․
Կարծիքներ