Բողոքի ցույցեր՝ գետնի տակ

Բողոքի ցույցեր՝ գետնի տակ

Լեհաստանում սկսվել են հանքափորների բողոքի ցույցերը։ Ցուցարարները հրաժարվում են դուրս գալ հանքերից իրենց հերթի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։ Ըստ հաղորդման, ներկայումս ստորգետնյա հանքերում ցույց է անցկացնում 65 հանքափոր։ Արդեն հայտնի է, որ ցուցարարների շարքերը կարող է ստվարանան։ Ցուցարարները հանդես են գալիս Ազգային էներգետիկ պլանի դեմ, որը նախատեսում է ածխի օգտագործման նվազեցում, ինչը նաեւ կբերի մթնոլորտ վնասակար նյութերի արտանետման ծավալների նվազման։ Այդ պլանի իրականացումը կարող է բավական զգալի թվով աշխատատեղերի կրճատման բերել։