Մխիթարյանը պատմել է կոնֆլիկտի մասին

Մխիթարյանը պատմել է կոնֆլիկտի մասին

Մոուրինյոն մի անգամ նախաճաշին ինձ տեսավ ու ասաց, որ իմ պատճառով նրան քննադատում են։ Ես հետաքրքրվեցի, թե ինչի մասին է խոսքը ու ասացի, որ ես ոչինչ միտումնավոր չեմ անում։ Երբ ես «Մանչեսթեր Յունայթեդում» էի, այնտեղ պապարացիները շաբաթը մի քանի անգամ գալիս էին ու լուսանկարներ անում, թե որ ֆուտբոլիստը ինչ է հագել, ինչպես է մոտենում մեքենային և այլն։ Մոուրինյոյի հետ խնդիրները հենց այստեղից էլ սկսվեց։ Այս մասին պատմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոյի ու հայազգի աստղի միջև եղած կոնֆլիկտի մասին, հիշեցնենք, մամուլում բազմիցս է գրվել։

«Այդ ժամանակ ես սկսեցի մտածել, որ Մանչեսթերում ես այլևս անելիք չունեմ, քանի որ ես իսկապես աշխատում էի ինձ վրա, գոլեր էի խփում, փոխանցումներ կատարում, բայց մեկը պարզապես գոհ չէր ինձնից։ Ես չէի ցանկանում մնալ ու պարզապես ֆուտբոլ խաղալ։ Հետո տեղափոխվեցի «Արսենալ», որը իմ երազանքների ակումբներ, այնտեղ ես երեխա ժամանակ ուղղակի երազում էի խաղալ»,- պատմել է ֆուտբոլիստը։