2021 թվականի ընտրությունները Գերմանիայում կլինեն անսովոր․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

2021 թվականի ընտրությունները Գերմանիայում կլինեն անսովոր․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

Գերմանիայում հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրությունները կլինեն անսովոր, քանի որ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը, ում օրոք ապրել են գերմանացիների մի ստվար մասը, այլեւս չի առաջադրվելու, ինչպես ինքն է հայտարարել։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Die ZEIT պարբերականին տված հարցազրույցում։ «Կլինեն անսովոր ընտրություններ, քանի որ Անգելա Մերկելն այլեւս չի մասնակցի ընտրություններին։ Սերնդի կեսը միայն նրան է տեսել որպես կանցլեր»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը, հավելելով, որ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինի գերմանական քաղաքականությունն առանց գործող կանցլերի մասնակցության։

Նա նաեւ հավելել է, որ վերջին յոթանասուն տարիներին գերմանական քաղաքական համակարգը բազմիցս է ապահովել միջկուսակցական բանավեճերի եւ մրցակցության վրա ձեւավորված կառավարություն եւ ի հայտ են եկել առանձին անհատականություններ, որոնք ի վիճակի են եղել իրենց ուսերին վերցնել պատասխանատվությունն ու որոշել երկրի ընթացքը։