Վայրի այծերը զբոսնել են բրիտանական քաղաքի դատարկ փողոցներով

Վայրի այծերը զբոսնել են բրիտանական քաղաքի դատարկ փողոցներով

Բրիտանական Ուելսի Լլանդիդնո քաղաքում վայրի այծերը դուրս են եկել զբոսնելու դատարկ փողոցներում։ Այս մասին նշում է CBS News-ը, հիշեցնելով, որ քաղաքի բնակիչները հակակորոնավիրուսային ինքնամեկուսացման մեջ են գտնվում։ ծ

Այծերի մի մասը հասել են մինչեւ հրապարակ, եկեղեցու մոտ, իսկ մի մասն էլ քաղաքի կանաչապատ տարածքներից մեկում արածելիս են եղել։ Կենդանիները եղել են քաշմիրյան այծեր, որոնցից հարյուր հատ պահվում է Գրեյթ-Օրմ հրվանդանում, որը գտնվում է քաղաքի մոտ։ Քաղաքի բնակիչները առաջարկել են, որպեսզի այծերին տեղավորեն քաղաքի դատարկ հյուրանոցներից մեկի տարածքում եւ կերակրեն։