Ամերիկացի ամուսինները վիճակախաղով մեկ միլիոն դոլար են շահել

Ամերիկացի ամուսինները վիճակախաղով մեկ միլիոն դոլար են շահել

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ամուսինները վիճակախաղով մեկ միլիոն դոլար են շահել։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Ըստ հրապարակման, ամուսինը, որի անունը Գրեր է, մեքենայով ընթանալիս է եղել, երբ վառվել է ազդանշանի լույսը, հուշելով, որ քիչ վառելիք է մնացել մեքենայի բաքում։ Վերջին անգամ, ըստ Գրերի, մեքենայից օգտվել է կինը, ով էլ մոռացել է լիցքավորել։ Գրերը ինքն է լիցքավորել եւ ձեռքի հետ էլ մի վիճակախաղի տոմս է գնել կնոջ համար։ Հենց այդ տոմսն էլ հաջողակն է եղել ու բերել ամուսիններին մեկ միլիոն դոլար։