Facebook-ն ու Instagram-ը ապաարգելափակել են Թրամփի օգտահաշիվները 

Facebook-ն ու Instagram-ը ապաարգելափակել են Թրամփի օգտահաշիվները 

Facebook եւ Instagram սոցիալական ցանցերը ապաարգելափակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվները։ Դրանք արդեն ամբողջապես հասանելի են։ Միաժամանակ, մամուլում տարածվել է Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսիի հայտարարությունը այն մասին, որ Թրամփի թվիթերյան օգտահաշիվը արգելափակված կմնա երկար ժամանակ։ Նշենք, որ Թրամփի օգտահաշիվները սոցիալական մեդիայի հարթակներում արգելափակվել էին Վաշինգտոնյան անկարգություններից հետո։