Թշնամու դավադիր կրակից զոհվել է ռազմական բժիշկ, լենուղեցի Գարիկ Սարգսի Մանուկյանը

Թշնամու դավադիր կրակից զոհվել է ռազմական բժիշկ, լենուղեցի Գարիկ Սարգսի Մանուկյանը

Լենուղի համայնքը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Արցախի Հանրապետությունում, իր մասնագիտական պարտքը կատարելիս, թշնամու դավադիր կրակից զոհվել է ռազմական բժիշկ, լենուղեցի Գարիկ Սարգսի Մանուկյանը։ Հավերժ փառք քեզ բժիշկ։ 
Լենուղին խոնարհվում է մինչև կյանքի վերջին պահը Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնացած իր զավակի առաջ։ 
Ցավակցում ենք Գարիկի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ 
Հանգչիր խաղաղությամբ, քաջ հայորդի»։