Ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ հասնելու ենք այս իրավիճակին

«Իշխանություններն իրենց կեղծ թեզերով, թուրքադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել մեր օրակարգից»,-Ծիծեռննակաբերդի բարձունքում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության զոերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հերցերին ի պատասխան ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի դրոշն այրելու վերաբերյալ հայտարարություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց.
«Եթե Փաշինյանը միայն ցավար դրոշների համար և որևէ գործողություն չաներ, որը կբխեր ոչ թե հայկական պետության, այլ բացառապես թուրքադրբեջանական շահերից, կարող էինք այդ հայտարարությունը որակել որպես երկրի ղեկավարի հայտարարություն, որը ցանկանում է հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ։ Բայց այս իրավիճակում Փաշինյանի խոսքերը տեղավորվում են այնտեղ, որ հերթական անգամ ինքն ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը»։
ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրեց, որ 2019-ին հրաժարական ներկայացնելիս հստակ խոսել է դրա պատճառների մասին։
«Այն ժամանակ չեմ տեսել, որ նման քայլեր իրագործվում են, բայց մարդ, ով տիրապետում է մի քիչ ավելի շատ տեղեկատվության ու վերլուծելու ունակություն ունի, հասկացել եմ, որ այո, մեր երկիրը գնալու է այն ճանապարհով, որով գնացել է։ Բայց անգամ ամենավատ երազում չէի կարող պատկերացմնել, որ հասնելու ենք այս իրավիճակին, որն ունենք այսօր»։
Կարծիքներ