Ներկրումն ավելացրել են մոտ 18 տոկոսով 

Ներկրումն ավելացրել են մոտ 18 տոկոսով 

Իրանական պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, իրանական տարեգրությամբ՝ անցյալ տարում, որը համապատասխանում է 2024 թվականի մարտի քսանից մինչեւ այս տարվա մարտի քսանն ընկած ժամանակահատվածին, Իսլամական Հանրապետությունը Տաջիկստանից ներկրումների ծավալն ավելացրել է 17,8 տոկոսով։ Ըստ այդմ, իրանական անցյալ տարում Տաջիկստանից ներկրվել է 39,9 հազար տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը գումարային արտահայտությամբ, կազմում է 90,2 միլիոն դոլար։

Հիմնականում ներկրվել է բամբակ, մետաքս, տարբեր սարքավորումներ եւ այլն։ Իրանի եւ Տաջիկստանի միջեւ առեւտրաշրջանառությունը իրանական անցյալ տարում կազմել է 528 հազար տոննա, որը գումարային արտահայտությամբ կազմում է 393 միլիոն դոլար։ Իրանը սովորաբար իր ներկրումների հարցում ղեկավարվում է հետեւյալ պարզ սկզբունքով՝ ներկրում է այն ապրանքները, որոնց կարիքն առավել սուր է զգացվում իրանական շուկայում կամ իրանական տնտեսության մեջ։ Իսկ այն բոլոր ապրանքները, որոնք արտադրվում են Իրանում, Իսլամական Հանրապետության իշխանությունները ոչ միայն չեն ներկրում, այլ նաեւ տարատեսակ ներկրումային սահմանափակումներ են սահմանում դրանց հանդեպ։