Թրամփին աջակցող Մասկը խոստովանում է՝ վերջին դեբատում Հարիսն ուժեղ էր

Թրամփին աջակցող Մասկը խոստովանում է՝ վերջին դեբատում Հարիսն ուժեղ էր

Վերջին ընտրական բանավեճում Քամալա Հարիսը գերազանցեց ամերիկացիների մեծամասնության ակնկալիքները, բայց Դոնալդ Թրամփը ավելի լավ կկատարի ԱՄՆ նախագահի պարտականությունները, քան իր դեմոկրատ մրցակիցը, ասել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը X-ի իր էջում (նախկինում՝ Twitter):

«Չնայած չեմ կարծում, որ բանավեճի վարողները արդարացի էին Դոնալդ Թրամփի նկատմամբ, Քամալա Հարիսն այս գիշեր գերազանցեց մարդկանց մեծ մասի սպասումները: Այնուամենայնիվ, երբ խոսքը գնում է ամեն ինչ ավարտին հասցնելու մասին, քան պարզապես լավ բաներ ասելու, ես համոզված եմ, որ Թրամփը շատ ավելի լավ աշխատանք կկատարի», - գրել է նա:

Մասկը նշել է, որ Հարիսը, որն այժմ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը, իրականում կատարում է պետության ղեկավարի պարտականությունները, քանի որ Ջո Բայդենը «հազվադեպ է հայտնվում աշխատավայրում»։

Հիշեցնենք, որ անցած գիշեր տեղի ունեցավ Հարիս-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը, որը կազմակերպել էր ABC հեռուստաալիքը։ CNN-ի օպերատիվ հարցման տվյալներով, ԱՄՆ ընտրողների մեծամասնությունը (63%) բանավեճում հաղթանակ է տվել դեմոկրատ թեկնածուին: