Մտադիր են Լուսնի վրա սեփական առաքելություն ունենալու 

Մտադիր են Լուսնի վրա սեփական առաքելություն ունենալու 

ESA-ն՝ Եվրոպական տիեզերական գործակալությունը, հայտնել է, որ սկսել է «Արգոնավտ» նախագիծը, որի նպատակը Լուսնի վրա սեփական առաքելություն ունենալն է։ Հաջորդ տասնամյակի ընթացքում, ըստ ծրագրի, հինգ հետազոտական ապարատներ պետք է վայրէջք կատարեն Լուսնի մակերեւույթին։ Առաջին ապարատը Լուսին կուղեւորվի 2031 թվականին՝ եվրոպական նոր՝ Ariane 6 հրթիռի օգնությամբ, որն այս տարվա հուլիսին առաջին անգամ է արձակվել բաց տիեզերք։

ESA-ի մասնագետները պլանավորում են, որ «Արգոնավտի» ավտոմատացված մոդուլները կկարողանան Լուսնի ցանկացած կետ հասցնել բեռներ եւ գիտական նշանակության սարքավորումներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցի 2100 կգ-ը։ Մոդուլները կունենան երեք մաս՝ հիմնական, որը պատասխանատու կլինի վայրէջքի համար, օգտակար բեռի կրման հատված եւ բեռնահարթակ։