Ուկրաինացի դիվանագետների հասցեին նոր սպառնալիքներ են հնչում

Ուկրաինացի դիվանագետների հասցեին նոր սպառնալիքներ են հնչում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է երեք նոր սպառնալիքների մասին՝ ուղղված ուկրաինացի դիվանագետներին․ ընդհանուր առմամբ 21 նման դեպք է արդեն արձանագրվել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

«Իսպանական ոստիկանությունը փոստային բաժանմունքում առգրավել է երեք ծրար՝ ենթադրաբար կենդանիների աչքերով, որոնք հասցեագրված էին Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը, Բարսելոնում գլխավոր հյուպատոսությանը և Մալագայում հյուպատոսությանը:

Ընդհանուր առմամբ, 12 երկրներում Ուկրաինայի դեսպանատներին ու հյուպատոսություններին ուղղված սպառնալիքների արդեն 21 դեպք կա»։

Նիկոլենկոյի խոսքով՝ քննչական գործողությունները շարունակվում են։