Հայազգի գիտնականը կարեւոր գիտական հայտնագործության համահեղինակ է դարձել
Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում ընթանում են հետազոտություններ եւ փորձարկումներ, որոնք միտված են ջերմամիջուկային սինթեզը էներգետիկային ծառայեցնելուն եւ արդյունաբերական ջերմամիջուկային ռեակտորի մոդելը վերափոխելուն, հայտնում է «alphanews»-ը։ Այս պլանները բախվում են բազմաթիվ տեխնիկական եւ գիտական խնդիրների հետ, որոնցից մեկը՝ ռեակտորի ներքին պատի կողմից ջրածնի կլանման հարցն է։
Ռուսական ՄԻՖԻ Ազգային հետազոտության համալսարանում աշխարհում առաջին անգամ մշակվել է այս խնդրի լուծման մաթեմատիկական մոդելը։ ՄԻՖԻ-ի Պլազմայի ֆիզիկայի ամբիոնի ավագ գիտաշխատող Ստեպան Կրատը դարձել է աշխարհում առաջին գիտնականը, ով կարողացել է ջերմամիջուկային ռեակտորի մակերեսին ջրածնի կուտակման մաթեմատիկական մոդելը ներկայացնել։ Նա իր գործընկերների հետ առաջ է քաշել գիտական վարկած, ըստ որի, դեյտերիումի եւ տրիտիումի միաժամանակյա նստեցման գործընթացների պարամետրերը տարբերվում են միմյանցից եւ այդ երկու գազերի խառնուրդը ենթակա կլինի պարամետրերի այլ համակարգի։
Առաջարկված տեսական մոդելը նկարագրում է ջրածնի երկու եւ ավելի իզոտոպների խառնուրդի դեպքը եւ ցույց է տալիս, որ ռեակտորի պատի կողմից կլանման մեխանիզմը ենթարկվում է բարդ եւ ոչ ուղղագիծ օրինաչափությունների, որոնք կախված են բազմաթիվ գործոններից։ Հենց այս գիտական տեսության համահեղինակներից են դարձել նաեւ ՄԻՖԻ-ի գիտաշխատողներ Յուրի Գասպարյանն ու Ալեքսանդր Պրիշվիցինը։ Տեսական վարկածի առաջ քաշումից հետո ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանում իրականացվել է վերջինիս փորձարարական ստուգումը ջրածնի երկու ոչ ռադիոակտիվ իզոտոպների՝ դեյտերիումի եւ պրոտիումի մասնակցությամբ։
Կարծիքներ