Կալիֆորնիայի նավթավերամշակման ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել

Կալիֆորնիայի նավթավերամշակման ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել

Խոշոր հրդեհ է բռնկվել Կալիֆորնիայում գործող, Marathon Petroleum ընկերությանը պատկանող նավթավերամշակման ձեռնարկություններից մեկում, որը գտնվում է Կարսոն քաղաքում։ Այս մասին հայտնում է նահանգի ոստիկանության պաշտոնական թվիթերյան էջը։ Ըստ հրապարակման, հրդեհից առաջ գործարանում պայթյուն է որոտացել։ Los Angeles Daily News-ն էլ գրում է, որ հրդեհը տեղի է ունեցել փետրվարի 25-ին տեղի ժամանակով 22,50-ին։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։