Հայտնաբերվել է Նիկոլայ Կոպեռնիկոսի կողմնացույցը
Լեհական Ֆրոմբորկ ամրոցում հնագետները հայտնաբերել են հինգ հարյուր տարվա հնության կողմնացույց, որը ենթադրաբար պատկանել Նիկոլայ Կոպեռնիկոսին։ Այն եղել է պղնձից։ Համաձայն The Daily Mail-ի, Ֆրոմբորկում է Կոպեռնիկոսը կատարել իր աստղագիտական հայտնագործությունների մեծ մասը եւ կատարելագործել արեւակենտրոն տեսությունը, որի համաձայն, կենտրոնական մոլորակը ոչ թե Երկիրն է, այլ Արեգակը։
Կողմնացույցը հայտնաբերվել է թունելում, որը գտնվել է ամրոցի պարտեզների տակ։ Համաձայն լեգենդի, Կոպեռնիկոսը այդ գետնուղին օգտագործել է, որպեսզի կարողանա մտնել իր մասնավոր կեցավայրը, որը գտնվել է քաղաքային տաճարում։ Կողմնացույցը թվագրվում է 16-րդ դարով։ Այն պատրաստվել է ճշգրիտ չափումներ կատարելու համար։
Կարծիքներ