Որոնվող անձանցից մեկը ևս հայտնաբերվել է

Որոնվող անձանցից մեկը ևս հայտնաբերվել է

«ՌԴ քաղաքացուն, որ մենք փնտրում էինք, հարազատները կապ են հաստատել և պարզվեց, որ նա վիրահատվել է` բոլորովին այլ պայմաններում։ Հիվանդանոցում է, կապի է դուրս եկել։ Այսպիսով` անհայտ կորածներից մեկ անձ պակասեց»,- լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարը նշեց, որ պայթյունի վայրում հայտաբերված 16 մահացածներից 1-ի ինքնությունը դեռ չի հաստատվել, հետևաբար, չի բացառվում, որ նրա ինքնությունը պարզելուց հետո, անհետ կորածների թիվը կնվազի ևս մեկով։