Ինչ արժե նավթը համաշխարհային շուկայում

Ինչ արժե նավթը համաշխարհային շուկայում

Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է էժանանալ։ Այս մասին հայտնում է RT-ն, վկայակոչելով բորսայական սակարկությունների տվյալները։

Ըստ այդմ, WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը նվազել է 0,38 տոկոսով եւ կազմել 41,79 դոլար։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը նգազել է 0,29 տոկոսով եւ հասել 44,96 դոլարի։