«Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի գործունեության ժամկետը ՌԴ կառավարությունը երկարաձգել է

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի գործունեության ժամկետը ՌԴ կառավարությունը երկարաձգել է

Ռուսաստանի կառավարությունը մեկ ամսով՝ մինչեւ այս տարվա ապրիլի մեկը երկարաձգել է Ռուսաստան մեկնման համար ստեղծված «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի գործողության ժամկետը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը նաեւ տեղեկացրել է, որ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների քաղաքացիները կարող են Հայաստանի եւ Բելառուսի միջոցով մուտք գործեն Ռուսաստան պարզեցված կարգով, օգտագործելով սույն հավելվածը։ Նշենք, որ հավելվածի գործողության ժամկետը լրանում էր այսօր՝ մարտի մեկին։