Մտադիր է հարաբերությունները շտկել Փարիզի հետ

Մտադիր է հարաբերությունները շտկել Փարիզի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է վերականգնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Նշենք, որ ֆրանկո-բրիտանական հարաբերություններն էապես տուժել են AUKUS դաշինքի ստեղծմամբ առաջացած սկանդալի հետեւանքով։ «Մեր սերը Ֆրանսիայի հանդեպ անխորտակելի է»,- ասել է վարչապետ Ջոնսոնը եւ ապա հավելել, որ Լոնդոնն ու Փարիզը համատեղ ռազմական գործողություններ կանցկացնեն Բալթյան երկրներում եւ Մալիում, որտեղ աշխատում են միջուկային փորձարկման ծրագրի շուրջ։ «Մենք չափազանց շատ ենք հպարտանում Փարիզի հետ ունեցած մեր հարաբերություններով»,- բրիտանական վարչապետի խոսքերն է մեջբերել Bloomberg պարբերականը։