Քննարկվում է Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը

Քննարկվում է Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը

Քննարկվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը։ Հատուկ քննչական ծառայությունը, հիշեցնենք, Հովսեփյանին ձերբակալել էր 2021-ի սեպտեմբերի 7-ին։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:

Նշենք, որ Հովսեփյանի պաշտպանները դատական նիստերի ընթացքում բազմիցս բարձրաձայնել են Հովսեփյանի առողջական լուրջ խնդիրների մասին։