Փաշինյանը շարունակում է նույն ոճով․ կառավարության նիստը՝ չզեկուցվող հարցերով

Փաշինյանը շարունակում է նույն ոճով․ կառավարության նիստը՝ չզեկուցվող հարցերով

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է իր դռնբաց նիստերն անցկացնել «կիսաբաց» տարբերակով։ Չզեկուցվող հարցերով նիստեր անցկացնելու աշխատաոճը, փաստորեն, Փաշինյանը շարունակում է նաև 2021 թվականին։

Մենք հաճախակի գրում ենք այդ մաիսն, որ Փաշինյանի կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերի մեծ մասը չզեկուցվող են ու գաղտնի, տոկոսային հարաբերությամբ՝ մոտ 70-80 տոկոսը սովորաբար չի զեկուցվում, և սա թափանցիկության խնդիր է առաջացնում։ Բայց ինչպես մեր շատ հրապարակուրմներ, այս մեկը ևս Փաշինյանի կառավարությունն անտեսում է՝ կարևորը իրենց շահն է ու հանրությանը իրենց որոշումներից մեկուսացնելը։

Այսօրվա նիստին էլ, որն առաջինն էր այս տարվա, օրակարգում ընդգրկված էր թվով 48 հարց,որից ընդամենը 4 հարցն է զեկուցվող։ Մյուս՝ 44 հարցերը չզեկուցվող են, որոնց մեջ կան նաև գաղտնի նշագրումով հարցեր։ Եվ այս աշխատաոճով կառավարության ղեկավարը պարբերաբար հայտարարում է, թե ինքն ամենաթափանցիկ կառավարություն է։