Փաշինյանին հայհոյում են իր աչքի առաջ․ դաժան տեսարան՝ Ագարակում

Փաշինյանին հայհոյում են իր աչքի առաջ․ դաժան տեսարան՝ Ագարակում

Նիկոլ Փաշինյանը այս պահին Ագարակում է։ Տեսարանը չափազանց դաժան է։ «Ողջունում եմ, ժողովուրդ ջան»,- ասում է Փաշինյանը, «Ողջույն ․․․-ի տղա»,- ասում են կողքից ի պատասխան։

Այնուհետև Փաշինյանը շարունակում է՝ «Մենք ենք մեղավոր սրա համար, կներեք. ժողովուրդ ջան»,- կիսասպառնալից տոնով ասում է Փաշինյանը, հայհոյանքները շարունակում են։

Ապա Փաշինյանի հասցեին սկսեցին բղավել այն արտահայտությունը, որը նա և իր թիմակիցները տարիներ շարունակ Արմեն Աշոտյանին երեսով էին տալիս։

Ընդհանուր առմամբ իրավիճակը Ագարակում գերլարված է, ագարակցիները Փաշինյանին մեղադրում են նաև Սյունիքը հանձնել պատրաստվելու մեջ։