Փետրվարի մեկից Վրաստանը վերականգնում է մշտական ավիահաղորդակցությունը

Փետրվարի մեկից Վրաստանը վերականգնում է մշտական ավիահաղորդակցությունը

Վրաստանը փետրվարի մեկից չեղյալ է հայտարարում մշտական ավիահաղորդակցության հետ կապված բոլոր սահմանափակումները եւ վերականգնում թռիչքները բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան։

Միաժամանակ, սակայն, նախարարը նշել է, որ թռիչքներն իրականացվելու են բոլոր բժշկա-սանիտարական եւ անվտանգության նորմերը պահպանելով, որոնք որպես ցուցում տրված են հակահամավարակային պայքարի շրջանակներում։ Սահմանափակումների վերացումը նշանակում է, որ ավիացիոն շուկան արագ կվերականգնվի։ Սպասվում է, որ այցելուների առաջին խմբերը կլինեն կորոնավիրուսային առումով ավելի անվտանգ երկրներից։