Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի 8-րդ համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Անուշ Բաբայանի հոդվածը Էդվարդ Հոփերի արվեստի մասին։ Արփի Ոսկանյանի սյունը՝ կրթական համակարգի եւ դասապատրաստման խնդրիների մասին, Մհեր Արշակյանի անդրադարձը Վարդան Պետրոսյանի նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» ներկայացամանը։ Աղավնի Գրիգորյանի հարցազրույցը Պերճ Թյուրաբյանի հետ։ Ինչպես նաեւ Ժորժ Ռոդենբախի «Սերը եւ մահը» պատմվածքը՝ թարգմանությամբ Ալեքսանդր Թոփչյանի։ Սիրան Գրիգորյանի եւ Սոնա Ծառուկյանի բանաստեղծական շարքերը, Նարեկ Թոփուզյանի եւ Հովիկ Աֆյանի պատմվածքները, Էլիզա Մխիթարյանի մանրապատումները, Հաս Չախալյանի էսսեն եւ Անահիտ Կոստանյանի նկարազարդումները բռնության թեմայով։