Սերբիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վատթարացել է

Սերբիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վատթարացել է

Սերբիայում բավական ծանր համաճարակային իրավիճակ է ստեղծվել կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Այս մասին հայտարարել է սերբական կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Ըստ հաղորդման, չկա որեւէ փաստական հիմք ասելու, որ համաճարակային իրավիճակը բարելավվում է։ Առողջապահական համակարգը գործում է ուժերի գերլարումով, եւ շատ պացիենտներ, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային ինֆեկցիա, ունեն ռեսպիրատորային խնդիրներ։ Իրավիճակը բավական լուրջ է Բելգրադում, Շապացում, Պիրոտում, Կրագուեվացում։ Համավարակի սկզբից ի վեր Սերբիայում հայտնաբերվել է մոտ 18,6 հազար կորոնավիրուսով վարակման դեպք։ Մահացել է 405 վարակված, առողջացել 13,9 հազարը։